HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է ԵՏՀ կոլեգիայի մրցակցության կարգավորման հարցերով նախարարին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Երևան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային բազայի կատարելագործման, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման, իրավակիրառ ոլորտին առնչվող, տեղեկատվության հավաքագրման թվայնացման և այլ հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 2023 թվականի փետրվարին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով խորհրդակցության օրակարգի շուրջ, ինչպես նաև քննարկել բիզնեսի ներկայացուցիչների համար Երևանում հանդիպման կազմակերպման հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter