HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ԶՈւ. ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի տարածքներից

Ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի բռնազավթված տարածքներից։ Այդ մասին իր առավոտյան տեղեկագրում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ 

«Հակառակորդն իրականացնում է առանձին ստորաբաժանումների վերադասավորում և իր զորքերի մի մասը Կախովկայից և Նովայա Կախովկայից հետ քաշում Նիժնիե Սերեգոզի բնակավայրի շրջան (Խերսոնի մարզի Գենիչեսկի շրջան)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ռուսաստանցի զինվորականները խաղաղ բնակչության շրջանում «տարածում են տեղեկատվություն այն մասին, որ ռուսական զորքերը մինչև տարեվերջ կթողնեն Կախովկան»։ Այդ պատճառով, ըստ ուկրաինական կողմի, այդ տարածքների որոշ բնակիչների ռուսական ուժերն առաջարկում են տեղափոխվել Ղրիմ։

ՌԴ ԱԳՆ-ն դեռևս նոր տվյալներ չի հայտնել Խերսոնի մարզում իր զորքերի վերադասավորումների կամ տեղափոխության մասին։ 

Նոյեմբերին Խերսոնի մարզի օկուպացիոն իշխանությունները հայտարարել էին, որ Խերսոնից վարչական կենտրոնը տեղափոխում են Գենիչեսկ քաղաք։ Ավելի ուշ, նրանք հերքել էին այդ տեղեկատվությունը և հայտարարել, որ «Խերսոնի մարզի վարչական կենտրոնը մնում է Խերսոնը», որը սակայն վերադարձել է ուկրաինական զորքերի վերահսկողության ներքո։ Նոյեմբերի 14-ին Խերսոն էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter