
«Կանխիկի հետ կապված խնդիրներ կան, կոչ եմ անում գնումներ կատարել անկանխիկ». Ռուբեն Վարդանյան
Արցախի այն քաղաքացիները, որոնք Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետեւանքով մնացել են Հայաստանում ու չեն կարողանում աշխատանքի ներկայանալ՝ կձեւակերպվեն որպես արձակուրդ։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Իրենց մեղքով չէ, որ չեն գալիս աշխատանքի, մարդկանց բացակայություններ չպետք է դնել»,– զգուշացրեց նա։ Վարդանյանի խոսքով՝ Արցախում ընդհանուր առմամբ խուճապ չկա, համախմբված են։
«Վստահ եմ՝ այն ինչ անում ենք՝ ճիշտ է, մենք այս ամեն ինչից միայն ուժեղանում ենք։ Իրականությունը սա է, որը պետք է ընդունենք ու առաջ գնանք, այլ ճանապարհ չունենք»,– ասաց Արցախի պետնախարարը։
Նա կոչ արեց գնումներ կատարել անկանխիկ տարբերակով, քանի որ կանխիկի հետ կապված խնդիրներ կան։ Վարդանյանն ասաց՝ իրավիճակն անորոշ է, բաց հարցեր կան, դրա համար էլ հանդիպումներ են սկսում վարչակազմի ակտիվի հետ։
«Այդ կերպ ես շատ ավելի լավ կհասկանամ, թե ինչ է կատարվում համայնքերում»,– ասաց նա։
Մեկնաբանել