HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայի իշխանությունները դադարեցրել են ռուսալեզու 6 հեռուստաընկերությունների հեռարձակումը

Մոլդովայի կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողովը դադարեցրել է վեց հեռուստաընկերությունների՝ TV6-ի, Orhei TV-ի, Primul in Moldova-ի, Accent TV-ի, NTV Moldova-ի և RTR Moldova-ի լիցենզիաների ժամկետները՝ արտակարգ դրության գործողության ժամանակ։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 19-ից։ Deutsche Welle-ն, հղում անելով պաշտոնական Քիշնևին, գրում է, որ որոշումն ընդունվել է տեղեկատվական տարածքի պաշտպանության և ապատեղեկատվության ռիսկի կանխարգելման նպատակներով։ Հետաքրքրականն այն է, որ այս հեռուստաընկերությունների հաղորդումների մեծ մասը ռուսերեն են։

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան նշել է, որ այդ լրատվամիջոցները բազմիցս խախտել են «Աուդիովիզուալ ծառայությունների մասին» օրենսգիրքը՝ ոչ օբյեկտիվորեն ներկայացնելով Մոլդովայում ընթացող իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրահրած պատերազմը։ Մոլդովական կառավարության ղեկավարը նշել է, որ պատերազմի մեկնարկից գրեթե 10 ամիս անց Մոլդովայում քարոզչությունը չի դադարել, այլ ավելացել է։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն աջակցել է կառավարության դիրքորոշմանը։ Նրա խոսքով՝ Քիշնևի համար առաջնահերթություն է հանդիսանում երկրում խաղաղության և կայունության ապահովումը։ «Ազգային տեղեկատվական տարածքի պաշտպանությունը հանդիսանում է կարևոր քայլ ապակայունության փորձերի կանխարգելման համար բոլոր նրանցից, ովքեր գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ»,- ասել է Սանդուն։

Մոլդովայում արտակարգ դրություն է հայտարարվել փետրվարի 24-ին, ինչը պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ։ Այդ պահից սկսած արտակարգ դրության ռեժիմը բազմիցս երկարաձգվել է։

Հունիսին Մոլդովայում ուժի մեջ մտավ «Տեղեկատվական անվտանգության մասին» օրենքը, որն արգելում էր լրատվական և վերլուծական բովանդակություն այն երկրներից, որոնք չէին վավերացրել Անդրսահմանային հեռուստատեսության եվրոպական կոնվենցիան։ Այդ երկրների թվում էր նաև Ռուսաստանը։

 Իլյուստրացիան՝ mediasat.info-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter