HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական հետախուզության պնդմամբ՝ Ռուսաստանը դեռևս չի պատրաստվում նոր հարձակման

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ներկայումս չի տեսնում ռուսական բանակի նոր հարձակման համար հարվածային խմբերի կազմավորման նախանշաններ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսի սպառնալիք չկա։ Այդ մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

«Եթե խոսենք ամենապարզ ու ակնհայտ բաների մասին, ապա դա հարվածային խմբերի կազմավորումն ու դրանք սահմանի մոտ քաշելն է։ Կան նաև բազմաթիվ այլ աղբյուրներ, լրտեսական տվյալներ, դրանք բոլորը գումարվում են, վերլուծվում և համապատասխան ենթադրություններ են արվում։ Այս պահի դրությամբ մենք դա չենք տեսնում, չենք արձանագրում, բայց դա չի նշանակում, որ այդպիսի վտանգ չկա։ Եթե այդ սպառնալիքը լինի, մենք այդպիսի տեղեկատվություն կունենանք։ Ներկա դրությամբ ՌԴ-ն պատրաստ չէ նոր լայնամասշտաբ հարձակման»,- հայտարարել է ուկրաինացի զինվորականը։

Դեկտեմբերի 15-ին Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին ամերիկյան The Economist պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր կարծիքով, Ռուսաստանը նոր հարձակում կսկսի 2023 թվականի սկզբին և կձեռնարկի մինչև Կիև հասնելու երկրորդ փորձը։

Իր հերթին «Հարավ» օպերատիվ հրամանատարության հրամանատար, ուկրաինական բանակի գեներալ-մայոր Անդրեյ Կովալչուկը Sky News-ի հետ զրույցում ասել էր, որ փետրվարի վերջերին, երբ կլրանա պատերազմի սկսման մեկ տարին, Ռուսաստանը կրկին կփորձի Բելառուսի կողմից հարձակվել Ուկրաինայի վրա։

«Այո, մենք ենթադրում ենք այդպիսի տարբերակներ, այդպիսի սցենարներ։ Մենք պատրաստվում ենք դրան։ Մենք ապրում ենք մտքով, որ նրանք կրկին կհարձակվեն։ Դա մեր խնդիրն է։ Մենք դիտարկում ենք փետրվարի վերջին Բելառուսից հարձակման հնարավորությունը, կարող է և ավելի ուշ լինի<...> Մենք պատրաստվում ենք դրան։ Մենք նայում ենք, թե նրանք որտեղ են կուտակում ուժեր և միջոցներ»,- ասել է Կովալչուկը։

Լուսանկարը՝ EPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter