HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 450 երեխա

Այս տարվա փետրվարի 24-ից Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումման հետևանքով զոհվել է առնվազն 450 երեխա, ավելի քան 863-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ Սրանք վերջնական տվյալներ չեն։ Զոհերի հաշվարկը շարունակվում է Ուկրաինայի ժամանակավորապես բռնազավթված և վերջերս ազատագրված տարածքներում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների վարման գոտիներում։

Ամենաշատ թվով երեխաները, որոնք տուժել կամ զոհվել են պատերազմի հետևանքով, գրանցվել են Ուկրաինայի Դոնեցկի մարզում՝ 428։ Դրան հաջորդում են Խարկովի (267) և Կիևի (117) մարզերը։ Նիկոլաևի մարզում այդ թիվը 80 է, Զապորոժյեում՝ 78, Խերսոնում՝ 74, Չերնիգովում՝ 68, Լուգանսկում՝ 65 և Դնեպրոպետրովսկում՝ 39 երեխա։

Երեխաների զոհվելու կամ վիրավորման վերջին դեպքերը գրանցվել էին դեկտեմբերի 16-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում, որտեղ բնակելի շենքի վրա ռուսական հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել էր 1,5 տարեկան մի երեխա, 3-10 տարեկան ևս 4 երեխա էլ վիրավորվել էր։ Ուկրաինայի ողջ տարածքում ռուսական հարվածների հետևանքով վնասվել է նաև 3126 ուսումնական հաստատություն, որից 337-ն ամբողջությամբ ավերվել է։

Լուսանկարը՝ AP Photo/Visar Kryeziu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter