HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեո Վարադքարը վերադառնում է Իռլանդիայի վարչապետի պաշտոնին

Լեո Վարադքարը կրկին դարձել է Իռլանդիայի վարչապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Մայքլ Մարտինին։ Associated Press-ը գրում է, որ Վարադքարի թեկնածությունն առաջադրվել է Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում լիազորությունների պլանավորված փոխանցման ժամանակ։

Լեո Վարադքարն Իռլանդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2017-2020 թվականներին։ Մայքլ Մարտինը 2020 թվականի ընտրություններից հետո ստացել էր վարչապետի պաշտոնը, երբ Fianna Fail-ը և Վարադքարի գլխավորած Fine Gael-ը ստորագրել էին կոալիցիա կազմելու վերաբերյալ համաձայնագիր։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին, որ Մայքլ Մարտինը հնգամյա ժամետի առաջին կեսի ընթացքում կնշանակվի վարչապետ, իսկ Լեո Վարադքարը՝ նրա տեղակալ, որից հետո քաղաքական գործիչները կփոխվեն տեղերով։ 

Fianna Fail-ը և Fine Gael-ը կենտրոնամետ կուսակցություններ են, որոնք տասնամյակներ շարունակ դոմինանտ են եղել իռլանդական քաղաքականությունում, սակայն նախկինում երբեք միասին կառավարություն չէին ձևավորել։ Նրանց կոալիցիոն համաձայնագիրը բացառել էր ձախ արմատական ազգայնական Sinn Fein-ի իշխանության գալը, որը 2020 թվականի ընտրությունների ժամանակ ստացել էր ամենաշատ թվով ձայները, սակայն չէր կարողացել ստանալ բավարար աջակցություն՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։

Լուսանկարը՝ Fergal Phillips-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter