HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը զորավարժություններ է սկսում Գոլանի բարձունքներում և Հերմոն լեռան շրջանում

Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը զորավարժություններ է սկսում երկրի հյուսիսում, որի նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների ժամանակ՝ շեշտը դնելով ցամաքային և օդային միջոցների մարտական ինտեգրման վրա։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ուսումնական զորավարժությունները կընթանան Գոլանի բարձունքների և Հերմոն լեռան շրջանում։ 

«Զորավարժությունները կսկսվեն այսօր (դեկտեմբերի 18-ին- խմբ․)՝ օրվա երկրորդ կեսին Գոլանի բարձունքներում և Հերմոն լեռան շրջանում և, ինչպես ակնկալվում է, կավարտվեն վաղը՝ օրվա երկրորդ կեսին։ Զորավարժություններն ավելի վաղ պլանավորված էին 2022 թվականի բանակային ուսումնական ծրագրի շրջանակներում, և դրանց նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների պատրաստվածությունը օպերատիվ սցենարներին՝ շեշտը դնելով արտակարգ մեխանիզմների, ինչպես նաև ցամաքային ու օդային միջոցների մարտական ինտեգրման վրա»,- նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

Իսրայելը հյուսիսում սահմանակից է Սիրիային և Լիբանանին։ 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձրունքները 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ գրավվել էին Իսրայելի կողմից։ 1981 թվականին Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետն, ընդունել էր «Գոլանի բարձրունքների մասին» օրենքը, որը միակողմանիորեն հայտարարել էր այդ տարածքների նկատմամբ հրեական պետության ինքնիշխանությունը։

Լուսանկարը՝ Իսրայելի ՊԲ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter