HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Ասրյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։

«Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter