HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձը խայթել է Շատին գյուղի բնա­կչուհուն. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 4-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի 24 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը օձին հայտնաբերել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 3-ին քաղաքացի Ասատուրյանից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում գտնվող իր ամառանոցի հյուրասենյակում օձ է նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու վնասազերծել է մոտ 120 սմ երկարությամբ անհայտ տեսակի օձին:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 21 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու անվտանգ տարածք է տեղափոխել մոտ 150 սմ երկարությամբ շահմար տեսակի օձ:

Հունիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան 24 տանը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որի կողմից օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Աշտարակի Ն. Աշտարակեցու 19 տան բակում նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 120 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ:

Հունիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Կապանի Լեռնագործների 3-րդ նրբանցքի թիվ 22 տանը օձ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները, որոնք հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1 մ երկարությամբ օձ:

Հունիսի 1-ին Վայոց ձորի մարզից հայտնել են, որ օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Շատին գյուղի բնա­կչուհի՝ 1989 թ. ծնված Նարինե Մաթևոսյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հունիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում բնակիչներն օձեր են նկատել Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող Նյարդաբանական հանրապետական կլինիկական հիվանդանոցում, Եղվարդի Երևանյան խճուղում գտնվող «Վիկաս» խանութում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 35 տան բակում, Արարատի մարզի Այնթափ գյուղում, Երևանի Զորավար Անդրանիկի 2 հասցեում գտնվող 9-րդ մանկական պոլիկլինիկայում, Նուբարաշեն թիվ 1 փողոցի 8-րդ տանը, Շրջանցիկ թունելի թիվ 1 տան տանիքում:

Բոլոր ահազանգերով դեպքի վայրեր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Տեղանքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter