HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դրոններով հարձակում Կիևի վրա

Դեկտեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է դրոնների հարձակման։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է քաղաքի մի քանի շրջաններում պայթյունների մասին։ Օդային տագնապի ազդանշանը հնչել է ավելի քան երեք ժամ։

Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի տվյալներով՝ Կիևի երկնքում նկատվել են իրանական Shahed տեսակի ավելի քան երկու տասնյակ անօդաչուներ։ ՀՕՊ միջոցները խոցել են դրանցից 15-ը։ Հարձակման հետևանքով դրոններից մի քանիսը հարվածել են կրիտիկական ենթակառուցվածների օբյեկտներին։

Քաղաքում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են։

Մարզային վարչակազմից նաև հայտնել են հարձակման հետևանքով մասնավոր շենքերի վնասման մասին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ տուժել է։

Հոկտեմբերի սկզբից ՌԴ զինուժը պարբերաբար հարվածներ է հասցնում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Հարձակումների ժամանակ կիրառվում են անօդաչուներ, որոնք Ռուսաստանը ձեռք է բերում Իրանից։ Հոկտեմբերի 17-ին Կիևի վրա դրոնների հարձակման հետևանքով ավերվել էր բնակելի շենքերից մեկը, որի հետևանքով զոհվել էր մի քանի խաղաղ բնակիչ:

Վերջին անգամ Կիևի, ինչպես նաև Ուկրաինայի մյուս քաղաքների վրա դրոններով հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին։ Մայրաքաղաքում այդ ժամանակ էլեկտրականության խնդիրներ էին ծագել, Կիևի մարզում էլ կիրառվում էին ՀՕՊ միջոցները։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել էր օդային տագնապի ազդանշան։ Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերն ամբողջությամբ հոսանքազրկվել էին, Կրիվոյ Ռոգում էլ զոհվել էր 3 մարդ։

Լուսանկարը՝ AP Photo/Efrem Lukatsky

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter