
Սրտային պաթոլոգիայով բուժառուին Արցախից տեղափոխում են Երևան
Արցախից սրտային պաթոլոգիայով բուժառուին տեղափոխում են Երևան: Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, բուժառուին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն:
«Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»,- հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Շտապօգնության մեքենան Լաչինի միջանցքով անցել է Կարմիր խաչի ուղեկցությամբ։
Լուսանկարը՝ Ազատություն ռ/կ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել