
Վլադիմիր Զելենսկի. «Ղրիմի ազատագրման օպերացիան սկսվել է մարդկանց գլուխներում»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական TF1 և LCI հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, թե «մարդկանց գլուխներում սկսվել է Ղրիմի ազատագրման օպերացիան»։
«Բուն օպերացիան դեռևս չի սկսվել։ Երբ այն սկսվի, դուք այդ մասին անպայման կլսեք։ Ես կարծում եմ, որ Ղրիմի հետգրավումը սկսվել է մարդկանց գլուխներում, և դա շատ կարևոր է։ Մեր ներքին ցանկությամբ, <...> դրա վերաբերյալ միացյալ վերաբերմունքով։ Այլ ոչ թե միայն «Ղրիմն Ուկրաինա է» բառերով։ Դա քիչ է, պետք է պատրաստ լինել գնալու, որովհետև ոչ ոք Ղրիմը հենց այնպես չի տա։ Հետգրավումը միշտ սկսվում է հասարակությունից, ցանկությունից և պատրաստակամությունից։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ սկիզբը կա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները պարբերաբար խոսում են ռազմական ճանապարհով Ղրիմի վերադարձի մասին եւ հայտարարում, որ Ռուսաստանի հետ պատերազմը կարող է ավարտվել միայն ուկրաինական բոլոր տարածքներից ՌԴ հեռանալուց հետ, այդ թվում՝ Ղրիմից։
Լուսանկարը՝ POOL/AFP via Getty Images
Մեկնաբանել