HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը վարույթ հարուցեց «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ. վերջինս խախտել է օրենքի պահանջները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:
 
Վերոնշյալի հիման վրա, այսօր՝ մայիսի 25-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ՝ հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը:
 
Տեղեկացնենք նաև, որ  «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում:                                                              
                                                        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter