HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումը կատարել են 87%-ով

Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը 2022թ դեկտեմբերի 12-ի դրությամբ հասցվել է 86,8%-ի՝ նախորդ տարվա 102,7%-ի համեմատ։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօրվա մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ դեռ անելիք ունեն և հորդորեց համայնքի ղեկավարներին մինչև տարվա վերջ, որը մոտ երկու շաբաթ է, լավ աշխատել և ցուցանիշը հասցնել 100%-ի:

2022թ. տասներկու ամսվա համար մարզի համայնքների կողմից եկամուտների պլանավորումը կազմել է 11 մլրդ 527 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 802 մլն դրամով:

Փոխարենն արդեն գերակատարվել է տեղական տուրքերի գծով հավաքագրումը՝ 126%, հողի և գույքի վարձակալության գծով վճարների գանձումը՝ 109,5%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter