HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատարակվել է ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույց

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնի (EPAC) հետ համատեղ հունիսի 4-ին կազմակերպում են ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույցի շնորհանդեսը, որը տեղի կունենա վերը նշված կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենք, սենյակ 108):

Այս ուղեցույցը ՀՀ անտառային օրենսդրության գիտագործնական մեկնաբանությունների առաջին համալիր աղբյուրն է և ՀՀ Անտառային օրենսգրքի մեկնաբանություններից բացի՝ ներառում է նաև մի շարք կարևոր ՀՀ բնապահպանական օրենքների համապատասխան դրույթների մեկնաբանություններ:

Ուղեցույցը նախատեսված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգում աշխատողների համար և կարող է օգտակար լինել նաև շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների, անտառային տնտեսություն վարող սուբյեկտների, գործարարների, նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների համար:

Ուղեցույցի շնորհանդեսին ներկա են լինելու վերոհիշյալ կազմակերպությունների, բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:

Ուղեցույցը պատրաստվել և հրատարակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» (ENPI-FLEG) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում՝ որպես WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Անտառային օրենսդրության ոլորտում հզորությունների ստեղծում՝ անտառային օրենսդրության վերաբերյալ ձեռնարկի մշակման, հրատարակման և ուսուցողական դասընթացների իրականացման միջոցով» գործողության մաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter