
2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ․ ՔԿ
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
«19․12․2022թ․ դրությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին հանձնված բոլոր զինծառայողների մարմինները նույնականացված են:
Շարունակում է անհայտ մնալ 3 հայ զինծառայողի գտնվելու վայրը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել