HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի առավելագույն շեմ սահմանելու շուրջ

Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի գնի առավելագույն շեմ սահմանելու շուրջ, որով եվրոպական հարթակներում կարող են կնքվել գազի վերաբերյալ գործարքները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե Նիդերլանդներում գտնվող խոշորագույն TTF հաբում գազի գինը երեք օր շարունակ 1 մեգավատտ/ժամը գերազանցի 180 եվրոն։ Գների սահմանափակման որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից։ Վերջնական գինը շատ ավելի ցածր է, քան ի սկզբանե առաջարկում էր Եվրոպական հանձնաժողովը (275 եվրո)։

Եվրոպական միությունում գազի գնի առավելագույն շեմը ներդրվում է որպես գնաճի դեմ պայքարի միջոց, որը վերջին ամիսներին գտնվում է պատմական առավելագույնի սահմաններում։

Եվրոպայում գազի գնի էական աճը պայմանավորված է նաև Ռուսաստանից դրա ներկրման ծավալների էական կրճատման հետ։ Գազի գնի վերին շեմի դեմ էին հանդես գալիս Նիդերլանդները, Ավստրիան, Հունգարիան, ինչպես նաև ԵՄ-ում վառելիքի ամենախոշոր սպառողը՝ Գերմանիան։ Այս երկրները մտահոգություններ ունեն, որ վառելիքի գնի ձևավորման հարցում ոչ շուկայական միջամտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Իլյուստրացիան՝ REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter