
Դավթաշենի կամրջի վրա բախվել է 29 մեքենա
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 07։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։
ժամը 11։20-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել