HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը Լաչինի միջանցքը իր պատասխանատվության գոտին չի համարում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համարում է, որ Լաչինի միջանցքի հարցի լուծումը, որը միջազգային մակարդակով բարձրացնում է Երևանը, կազմակերպության պատասխանատվությունից դուրս է։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Այդպիսի դիմումներ (խմբ. Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի հարցով) չեն եղել, մենք ելնում ենք նրանից, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է»,- ասել է Զասը։

Արդեն 8-րդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ռուսական ուժերը հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։ Ռուս խաղաղապահներին մինչ այժմ չի հաջողվել ադրբեջանցիներին համոզել բացել ճանապարհը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում այսօր հայտարարել է, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ Արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter