HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կոռուպցիան եղել և մնում է Հայաստանում ժողովրդավարության և սոցիալական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը». դատավորի թեկնածու

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արման Կուրեխյանն առաջադրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար:

Երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր:

Թեկնածուների կենսագրական տվյալները ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Լիզա Գրիգորյանը նշեց, որ հանրությունը կարիք ունի այլ արդարադատության: Ըստ նրա՝ առանց օրենքի միատեսակ կիրառության անհնար է արդարադատության իրականացում: Թեկնածուն կարևորեց Վճռաբեկ դատարանի դերն այս հարցում:

Հաջորդ խնդիրը, ըստ թեկնածուի, իրավունքի գերակայության ապահովումն է, որը վերաբերում է ոչ միայն դատական իշխանությանը, այլ իշխանության մյուս թևերին:

Պատգամավորները թեկնածուին հարցեր չուղղեցին:

Թեկնածու Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ հակիրճ կներկայացնի իր տեսլականը: Նա իր կենսագրությունից դրվագներ պատմեց՝ հավաստիացնելով, որ այդ գիտելիքներով կարող է աշխատել Վճռաբեկ դատարանի դատավոր:

Լ. Խաչատրյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմը քննելու է ապօրինի գույքի բռնագանձման գործեր, ինչը սահմանափակում է քաղաքացու իրավունքը: Եվ քանի որ ապօրինի գույքի բռնագանձումը նոր ինստիտուտ է Հայաստանում, պետք է զգուշորեն մոտենալ հարցին:

Լիլիթ Խաչատրյանին ևս հարցեր չուղղեցին խորհրդարանականները:

Թեկնածու Արման Կուրեխյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր գործընկերներն արդեն անդրադարձել են դատական համակարգում առկա խնդիրներին, հետևաբար ինքն այդ մասին չի խոսի:

Նշեց, որ կոռուպցիան եղել է և մնում է Հայաստանում ժողովրդավարության և սոցիալական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Դա է պատճառը, որ հակակոռուպցիոն մարմինների ստեղծմամբ պետությունն ի ցույց դրեց կոռուպցիայի դեմ պայքարի ցանկությունն ու հիմքերը:

Կուրեխյանին ևս պատգամավորները հարցեր չուղղեցին: 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում դատավորների ընտրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter