HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի գլխավոր քարտուղարը տեղյակ չէ, թե իր որ գույքն է ապօրինի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանը տեղյակ չէ, թե ինչ հիմքով և իր ունեցած որ գույքի վերաբերյալ է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվել ուսումնասիրություն: Նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար դեկտեմբերի 27-ին է հրավիրվել վարչություն:

«Նույնիսկ կասկած չունեմ, թե որ գույքի մասով է ուսումնասիրություն սկսվել, հետևաբար այս պահին վստահ որևէ բան չեմ կարող ասել»,-ասաց Անի Մխիթարյանը:

Նշենք, որ գլխավոր դատախազությունը հրապարակային ծանուցում է տեղադրել՝ Անի Մխիթարյանին հրավիրելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 

Անի Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ունի՞ որևէ գույք, որի օրինական ձեռքբերումը չի կարող հիմնավորել փաստաթղթերով։ Անի Մխիթարյանն ասաց, որ նման գույք չունի:

«Բոլոր փաստաթղթերը, որ անհրաժեշտ կլինի ներկայացնել՝ կներկայացնեմ»,-հավելեց ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը:

2021թ. գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Անի Մխիթարյանն ունի չորս անշարժ գույք՝ 2006 և 2008թ. գնված հողամաս և «բնակարանի կարգավիճակ» չստացած շինություն, ինչպես նաև՝ 2014թ. ձեռքբերված հողամաս և հասարակական նշանակության շինություն: Նշված անշարժ գույքերը գտնվում են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:

Անի Մխիթարյանը 2019թ. գնել է 2005թ. արտադրության «BENTLEY» մարդատար ավտոմեքենա, որի արժեքը կազմել է 10 մլն դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, պաշտոնյան իր բանկային հաշվին ունեցել է 1 մլն 240 հազ. դրամ և 14 եվրո: Հայտարարագրել է նաեւ 20 000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Մխիթարյանի 2021թ. եկամուտը կազմել է 2 մլն 354 հազ. դրամ, որը գոյացել է  Արդարադատության նախարարությունից և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից ստացած աշխատավարձերից:

Մինչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատելը՝ Անի Մխիթարյանը 2017-2022թթ. եղել է արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը:

Լուսանկարը՝ shabat.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter