HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70-ը: 

69 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Դավիթ Վեքիլյանը:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանը, Ռուբիկ Մխիթարյանը և նախկին քննիչ, դատախազ Դավիթ Վեքիլյանը:

Լուսինե Աբգարյանն ու Ռուբիկ Մխիթարյանը ստացել են 0 ձայն:

Նշենք, որ քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորները հերթով գովաբանում էին Դավիթ Վեքիլյանին՝ ակնհայտ ցույց տալով, որ նրան են ընտրելու:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Արման Կուրեխյանը: Նրա օգտին քվեարկել է 70 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արման Կուրեխյանը:

Լիզա Գրիգորյանը և Լիլիթ Խաչատրյանը ստացել են 0 ձայն:

Նույն դատարանի վարչական պալատի դատավոր է ընտրվել Արման Թովմասյանը: Նրա օգտին քվեարկել է 70 պատգամավոր:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանը և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները:

Վահագն Թորոսյանն ու Արգիշտի Ղազարյանը ստացել են 0 ձայն:

Լուսանկարում (ձախից աջ)՝ Արման Կուրեխյան, Դավիթ Վեքիլյան, Արման Թովմասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter