HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շոյգուն առաջարկում է Ռուսաստանում զորակոչի տարիքը 18-ից բարձրացնել 21-ի

ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջարկում է փուլ առ փուլ բարձրացնել զորակոչի տարիքը՝ 18-ից հասցնելով 21-ի, իսկ տարիքային սահմանափակումը 27-ից 30-ի։ Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ Համաձայն ռուսական գործող օրենսդրության՝ Ռուսաստանում զորակոչի ենթակա են արական սեռի 18-27 տարեկան քաղաքացիները։ 

Ռուսական պաշտպանական գերատեսչության ղեկավարը այս նախաձեռնությունը հիմնավորել է ՆԱՏՕ-ի երկրներից Ռուսաստանի պաշտպանության անհրաժեշտությամբ, որոնք «ձգտում են մեծացնել ռուսական սահմանների մոտ իրենց ռազմական ներուժը»։

Շոյգուն նաև հավելել է, որ անհրաժեշտ է համարում ապահովել «քաղաքացիների ցանկությունն անցնելու պայմանագրային զինվորական ծառայության կամ էլ զորակոչվել՝ ծառայության անցնելու առաջին օրից»։

Իր ելույթի ընթացքում Շոյգուն նաև հայտարարել է, որ 830 հազար ռուսաստանցիներ ազատվել են զորահավաքից։ Խոսելով նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին՝ Շոյգուն նշել է, որ 2023 թվականին առաքելությունը կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները։

Լուսանկարը՝ Антон Новодережкин / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter