
Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի առաջ
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ավելի քան մեկ շաբաթ է՝ նստացույց է անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առաջ՝ ցանկանալով գրավել կազմակերպության ուշադրությունը ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման հարցի վրա։ Այսօր երեկոյան Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ դադարեցնում է նստացույցը, ինչպես նաև խոսել է հետագա անելիքների մասին․
«Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Իսկ ութերորդ օրն է, որ մենք նստացույց ենք իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:
Կուզեի մի քանի հարցի անդրադառնալ, մասնավորապես՝
- Ի՞նչ ենք կատարել այս ընթացքում և ինչ արդյունքներ ունենք.
- Ինչպե՞ս կպատասխանեմ քննադատություններին և հիմնական հարցերին.
- Ի՞նչ իրավիճակ է այժմ.
- Որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ինչպե՞ս ենք շարունակելու պայքարը»,-գրել է Բեգլարյանն ու հրապարակել այս տեսանյութը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել