HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

975 մլն դրամ՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանները բարելավելու և գույքով ապահովելու նպատակով

Կառավարությունը 974 մլն 720 հազար դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման և գույքով ապահովման համար:

Նախագիծը զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մի շարք հաստատություններում կիրականացնվի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում՝ հետագա անհրաժեշտ աշխատանքներն անելու համար: Խոսքը վերաբերում է 2 դպրոցի, 1 մշակութային հաստատության և 1 կարևոր ծրագրի, որն, ըստ նախարարի, ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի և թանգարանի ձևավորմանը։

Շինարարական աշխատանքներ կիրականացվեն 4 մշակութային հաստատություններում:

«Այն էապես կփոխի այդ մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը և թույլ կտա, որ դրանք աշխատեն շատ ավելի արդյունավետ և կարողանան ընդունել մեծ թվով այցելուների»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը:

Մյուս ծրագրով 6 կրթական և 3 մշակութային հաստատություններ գույքով կապահովվեն։

«Այստեղ հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները և հիմա գույքի ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter