HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի Հայաստանի մասի կառուցումը կավարտվի մայիսին․ Գնել Սանոսյան

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի Հայաստանի մասի կառուցումը կավարտվի մայիսին։ Հիմնական հողային աշխատանքները մինչև տարեվերջ կավարտեն, ճանապարհը կասֆալտապատվի մինչև մայիս։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ Սանոսյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակից որևէ մեկը գոհ չէ, դատապարտում են և որոշակի քայլեր են անում։

«Կարծում ենք, որ այդ քայլերի և միջազգային ճնշման արդյունքն էր, որ գազատարը բացվեց։ Աշխատանքներ են արվում, որի մասին վարչապետը բարձրաձայնեց»,- հայտնեց նա։

Հարցին, թե ի՞նչ պահանջներ են քննարկվում Բաքվի կողմից, նախարարն ասաց, որ ԱԳՆ-ն կպատասխանի։

Մեկ այլ հարցի, թե արցախահայերի աչքերին ո՞նց են նայելու՝ Սանոսյանը պատասխանեց․ «Մենք այդ մարդկանց աչքերի մեջ նայում ենք, շփվում ենք, աջակցում ենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter