HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը»․ ԱԻ նախարար

Լաչինի միջանցքում Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահող անցակետեր կան: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Ըստ նախարարի՝ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել։

«Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը, և 120 000 մեր հայրենակիցները դուրս գան շրջափակումից»,- նշեց Արմեն Փամբուխչյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter