HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին հաստատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը։ Նրա օգտին քվեարկել է 93 սենատոր, դեմ՝ 2-ը։

Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թրեյսին ունի բավարար քաջություն «թշնամական կառավարության նկատմամբ իր պարտականությունները կատարելու և Կրեմլում Ամերիկան ներկայացնելու համար»։

Լին Թրեյսին 2019 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի վերջ զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Նա դարձել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին ամերիկուհին։ Թրեյսին ավելի վաղ աշխատել է Մոսկվայում՝ սկզբում 1980-ական թվականներին վերջին, իսկ հետո արդեն 2014-2017 թվականներին՝ որպես դեսպան Ջոն Թեֆթի տեղակալ։

Նոր պաշտնում նա կփոխարինի Ջոն Սալիվանին, որն այդ պաշտոնը թողել է սեպտեմբերի 4-ին։ Դրանից հետո գործերի ժամանակավոր հավատարմատար էր նշանակվել Էլիզաբեթ Ռուդը։

Լուսանկարը՝ AFP/Scanpix

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter