Դաշտային ելքեր ռազմամարզական վարժարանում
Օրերս ԼՂՀ պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվեցին դաշտային ելքեր, որին շրջանավարտ սաներից բացի մասնակցում էին նաև բոլոր վարժարանականները: Այս պարապմունքների անցկացման նպատակն է գործնականում կիրառել այն գիտելիքները, որոնք վարժարանականները ստացել էին վարժարանում ուսանելու ընթացքում:
Դաշտային պարապմունքների ժամանակ փորձառու հրահանգիչներն ուշադրությամբ հետևում էին պարապմունքների անցկացման համար նախապես մշակված պլանին և իրենց խորհուրդներով ու դիտողություններով օգնում վերացնել նկատված թերությունները:
ԼՂՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել