HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Հայաստանին ու Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է անում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն երկկողմ լարվածության թուլացմանն ու կդառնան բարիդրացիական հարաբերությունների հիմք։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

«Այդ զրույցների ընթացքում նրանք վերլուծել են առաջընթացը, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԵՄ և ԱՄՆ միջնորդությամբ նրանց համատեղ հանդիպման ընթացքում տեղի ունեցած խաղաղության բանակցությունների ժամանակ։ Նրանք բոլորը հաստատել են բանակցություններին իրենց հավատարմությունը՝ խաղաղության պայմանագրի ձեռքբերման նպատակով։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն երկկողմ լարվածության թուլացմանն ու ապագայում կդառնան բարիդրացիական հարաբերությունների հիմք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Սպիտակ տան՝ Սալիվանը ընդգծել է Լաչինի միջանցքում տեղաշարժի խնդիրների վերաբերյալ ամերիկյան կողմի պահպանվող անհանգստությունը և այդ իրավիճակի հետևանքով աճող մարդասիրական հետևանքները։ «Նա կոչ է արել ամբողջությամբ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը»,- նշում է Սպիտակ տունը։

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Մի քանի հարյուր ադրբեջանցիներ, որոնք հանդես են գալիս «էկոակտիվիստների» անվան տակ, Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և թույլ չեն տալիս քաղաքացիական մեքենաներին իրականացնել ազատ տեղաշարժ։ Ճանապարհի փակ լինելու պատճառով իրավիճակն Արցախում բավականին բարդ է։ Կա սննդի, դեղամիջոցների, վառելիքի, մի շարք ծառայությունների մատուցման պակաս։

Լուսանկարը՝ Stefani Reynolds / AFP via Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter