
Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Հայաստան
Արցախի Առոջղապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան, որ օրեր շարունակ գտնվում էր ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ, այսօր, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել