HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրագործման հարցերը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրագործման որոշ հարցեր որոնք, մասնավորապես, կապված են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է նաև Ալիևի ծննդյան օրը։

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Մի քանի հարյուր ադրբեջանցիներ, որոնք հանդես են գալիս «էկոակտիվիստների» անվան տակ, Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և թույլ չեն տալիս քաղաքացիական մեքենաներին իրականացնել ազատ տեղաշարժ։ Ճանապարհի փակ լինելու պատճառով իրավիճակն Արցախում բավականին բարդ է։ Կա սննդի, դեղամիջոցների, վառելիքի, մի շարք ծառայությունների մատուցման պակաս։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter