HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի գլխավոր հրապարակից կոչով դիմել է Արցախում ապրողներին

Արդեն 14-րդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով արցախցիներին ժամը 14։00-ին լինել Վերածննդի հրապարակում։

«Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք։ Մենք պետք է միանանք, միասին ասենք մի խոսք՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, արժանապատվությունը, պաշտպանելու ենք մեր պատմությունն ու ապագան»,- նշել է Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter