
ԱՄՆ-ում ուժեղ ձնափոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 28-ի
Վերջին տվյալներով՝ 28 մարդ է զոհվել Միացյալ Նահանգներում ձնափոթորկի պատճառով առաջացած եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։ Այդ մասին հայտնում է NBC News-ը։ Մահվան դեպքերն արձանագրվել են Օկլահոմա, Կենտուկի, Միսուրի, Թենեսի, Վիսկոնսկին, Կանզաս, Նեբրասկա, Օհայո, Նյու Յորք, Կոլորադո և Միչիգան նահանգներում։
«Էլիոթ» ձնափոթորիկը, որն ընդգրկում է ԱՄՆ-ն ու Կանադան, սկսվել է դեկտեմբերի 21-ին։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ նման էքստրեմալ երևույթները պատահում են «սերունդը մեկ անգամ»։ Ջերմաստիճանի կտրուկ նվազման, ձյան տեղումների, ուժեղ քամու և մերկասառույցի ֆոնին՝ տեղի են ունեցել բազմաթիվ ավտովթարներ։ Բացի այդ, խիստ վնասվել են նաև էլեկտրամատակարարման գծերը։ Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում հետաձգվել է գրեթե 8000 ավիաթռիչք, ևս 3000-ը չեղարկվել է։
A once-in-a-generation storm will produce high winds east of Lake Ontario Thursday night into Friday morning, then over a larger coverage of our region Friday into Saturday. Winds could gust over 65 mph, leading to at LEAST scattered power outages, if not widespread outages. pic.twitter.com/g5EXx1TVNf
— NWS Buffalo (@NWSBUFFALO) December 21, 2022
PowerOutage.us ծառայության տվյալներով՝ ԱՄՆ հյուսիսարևելյան մի քանի նահանգներում առանց էլեկտրականության է մնում մոտ 200 000 մարդ, որից 100 000-ը միայն Մեն նահանգում։ Իրավիճակի պիկի պահին՝ առանց էլեկտրականության է եղել 1,6 միլիոն մարդ։
Կոմունալ ծառայության երկու ընկերություններ, որոնք սպասարկում են Նյու Յորքն ու ԱՄՆ հյուսիս-արևելքը, սպառողներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան, որպեսզի չլինեն նոր անջատումներ։ Տեխասում ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, որպեսզի ռեկորդային պահանջարկի ֆոնին մեծացնի էլեկտրաէներգիայի արտադրությունը։
ԱՄՆ-ում ձնափոթորկի պատճառով կրճատվել է գազի արդյունահանումը։ Դեկտեմբերի 23-ին, նախորդ օրվա հետ համեմատ, այն նվազել է 10 %-ով, ինչի պատճառը գազատարների սառցակալումն է։ Ինչպես նշում է Bloomberg-ը, սա ԱՄՆ-ում գազի արդյունահանման ամենախոշոր օրական անկումն է։
WATCH: #BNNUS Reports
— Gurbaksh Singh Chahal (@gchahal) December 25, 2022
Many #Buffalo homes near the water were encased in ice and dripping with icicles due to powerful winds and strong waves from Lake Erie as the #WinterStorm hit #NewYork. pic.twitter.com/pbMHJ0ZKte
Փոթորկի ամենածանր հետևանքներին բախվել են Նյու Յորք նահանգի հյուսիսում գտնվող Բաֆֆալո քաղաքի բնակիչները։ Էլեկտրականության անջատման հետևանքով մարդիկ չեն կարողանում տաքացնել իրենց տները, բայց չեն կարողանում նաև տներից դուրս գալ և գտնել առավել տաք թաքստոցներ, քանի որ քաղաքում տեղաշարժը խիստ դժվարացել է։ Քամու և ձյան պատճառով հրշեղ բոլոր մեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, իսկ շտապ օգնության մեքենաները գրեթե երեք ժամ են ծախսում մեկ կանչի վրա։ Քաղաքում մինչև երկուշաբթի փակվել է օդանավակայանը։
Damn #BuffaloNY #WinterStorm pic.twitter.com/eCXfU9EuBc
— Ryan Fonda (@RyanFonda2) December 23, 2022
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ դեկտեմբերի 25-ին ձնափոթորիկը կշարունակվի, սակայն այն էականորեն կթուլանա։
Լուսանկարը՝ Jalen Wright / EPA / Scanpix / LETA
Մեկնաբանել