
Համաժողովրդական հանրահավաք Արցախում (ուղիղ)
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրվել է համաժողովրդական հանրահավաք: Արդեն 14-րդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, արցախցիներին հրավիրելով հավաքին, ասել էր․ «Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք։ Մենք պետք է միանանք, միասին ասենք մի խոսք՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, արժանապատվությունը, պաշտպանելու ենք մեր պատմությունն ու ապագան»,- նշել է Վարդանյանը։
Հանրահավաքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել ստորև․
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել