
Սիսիանի տոնական լուսավորությունն ապահովող բոլոր հոսանքալարերը լրջորեն վնասվել են անհայտ անձանց կողմից
Սիսիանի համայնքապետարանը հայտնում է, որ վաղ առավոտյան համայնքապետարանի տեխնիկական աշխատակազմը հայտնաբերել է, որ քաղաքի տոնական լուսավորությունն ապահովող բոլոր հոսանքալարերը լրջորեն վնասված են։
«Իրադարձության առնչությամբ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը՝ հանցագործներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար։
Իսկ Սիսիանի համայնքապետարանն ուրախությամբ ավետում է, որ երկարատև ջանքերի արդյունքում հնարավոր դարձավ վերականգնել վնասված հատվածնեը և սիսիանցի մանուկներին խոստացված հեքիաթը դարձնել իրական։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին հոսանքալարերի վերականգման աշխատանքներին։
Իսկ կատարվածի վերաբերյալ մեկնաբանությունները թողնում ենք համայնքի բնակիչներին։
Եվ այսպես, հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։00-ին՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել