HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բ-ն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Արարողությանը ներկա է եղել նաև ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթել են առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։ 

Հավարտ արարողության՝ Արցախի պատվիրակությանն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպմանը պատվիրակության անդամները Հայոց Հայրապետին մանրամասներ են ներկայացրել Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղված իրավիճակի առնչությամբ, ինչը հանգեցրել է արցախցիների կենսական իրավունքների ոտնահարմանը և արցախահայությանը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։

Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ զրուցկիցները քննարկել են իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առնչությամբ կարևորելով համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովելու Արցախին և արցախահայությանը:

Հայոց Հայրապետը տեղեկացրել է նաև, որ բոլոր եկեղեցիներում, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագների, կկատարվի խաղաղության աղոթք հանուն Արցախի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter