HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատապարտյալը հիվանդանոցից դուրս է գրվել և գիշերը մահացել՝ քրեակատարողական հիմնարկում

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 46-ամյա դատապարտյալ Արման Խ-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից:

Ծառայությունից նաև տեղեկացնում են, որ մեկ օր հիվանդանոցում մնալուց հետո դատապարտյալը դուրս է գրվել քաղաքացիական հիվանդանոցից և վերադարձվել  «Նուբարաշեն» ՔԿՀ: 

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին՝ Ժամը 01:10-ի սահմաններում, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Շտապօգնություն են կանչել, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քննության առարկա է դարձել, թե ինչու է դատապարտյալը դուրս գրվել հիվանդանոցից: Սակայն նշեց, որ դուրս գրումից հետո նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»՝ վերահսկողության տակ մնալու նպատակով: Արման Խ-ն, ըստ Կամո Մանուկյանի, գրավոր հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց: Գիշերն ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և արձանագրվել է կենսաբանական մահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter