HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2,5 մլրդ դրամ ՀՖՖ-ին՝ ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու համար

Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կկառուցվի ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով: 

Կառավարությունը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»-ին 2․5 մլրդ դրամ կհատկացնի՝ ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրագործման համար:

Ծրագրի նախնական արժեքը կազմում է 5 մլրդ դրամ, սակայն ներկայիս նախագծով որպես աջակցություն ՀՖՖ-ին հատկացվում է միայն 50%-ը՝ 2.5 մլրդ դրամը։

«Կունենանք միջազգային ստանդարտներին համապաստախան ֆուտբոլի դպրոցներ։ Գործելու են նաև աղջիկների ֆուտբոլային թիմեր»,- հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Երևանում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավիթաշեն թաղամասը, Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքը, Գեղարքունիքում՝ Մարտունին, Տավուշում՝ Իջևան քաղաքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter