
Արցախից տեղափոխված 3 բուժառուների վիճակը կայուն է․ Անահիտ Ավանեսյան
Երեկ Արցախից 3 բուժառու տեղափոխվեց Երևանի բժշկական կենտրոններ, այս պահին նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի բժիշկները հեռակա կարգով մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում Արցախի բուժանձնակազմին։
Անդրադառնալով երկրում տարածվող գրիպին՝ Ավանեսյանը նշեց, որ այս տարի շրջանառվում է H1N1 տիպի գրիպը, որը բավական վտանգավոր է։ Հայաստանում օգտագործվող եվրոպական արտադրության պատվաստանյութերում ներառվում են նաև շտամի H1N1 հակամարմիններ։
Նախարարը կոչ արեց խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստվել գրիպի դեմ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել