HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիջիթեյնի M1TQ ինկուբացիոն ծրագրի հաղթող ArmBionics-ը դրամահավաք է կազմակերպում հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնելու նպատակով

Դիջիթեյնը ուրախությամբ տեղեկացնում է, որ իր M1TQ ծրագրի ստարտափները շարունակաբար աճում և զարգանում են։ Ստարտափ ինկուբացիոն ծրագրից հետո նրանք շարունակում են իրենց ձեռնարկատիրական ճանապարհը և իրենց առաջ դնում խոստումնալից մարտահրավերներ։

M1TQ ծրագրի առաջին շրջափուլի հաղթող ArmBionics-ը կազմակերպել է դրամահավաք, որպեսզի կարողանա հասնել հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը վերականգնելու և նրանց կյանքի որակը բարձրացնելու իր առաքելությանը: Այս արշավի նպատակներից մեկն է Հայաստանում խթանել բարձր տեխնոլոգիական արտադրությունը, որը ոչ միայն մրցունակ կլինի համաշխարհային շուկայում, այլև կբավարարի տարածաշրջանի պահանջարկը։

Պրոթեզավորման և տեխնոլոգիաների ոլորտում առաջադեմ հետազոտությունների միջոցով ArmBionics-ը մշակում է ամբողջական վերականգնողական լուծումներ վերին վերջույթների հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց համար: Պրոթեզները կրում են «Արտադրված է Հայաստանում» պիտակը։ Սա այն դեպքերից է, երբ հայկական արտադրանքը գերազանցում է համաշխարհային մրցակիցներին իր թեթևությամբ, դիմացկունությամբ ու ֆունկցիոնալությամբ և վստահելի այլընտրանք է ստեղծում հաշմանդամների համար։

Հայաստանում այսօր ապրում է վերին վերջույթների անդամահատում ունեցող ավելի քան չորս հարյուր մարդ։ Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու ինժեներական լուծումները՝ այս ստարտափը նրանց երկրորդ հնարավորություն կտա լիարժեք զգալու և հասարակության մեջ վերաինտեգրվելու: ArmBionics-ի շնորհիվ անդամահատված անձինք ոչ միայն կկարողանան վերադառնալ կյանքի նախկին ռիթմին, այլև հնարավորություն կունենան զբաղվել սպորտով, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել և այլն:

Ձեր ներդրումը կարող է փոխել բազմաթիվ մարդկանց կյանքեր. լրացուցիչ մանրամասների համար անցեք հղումով և կատարեք ձեր նվիրատվությունը:

Դիջիթեյնը իր DigiTown նախագծի շրջանակներում մեկնարկել է M1TQ ծրագիրը, որը նպատակ ունի խթանել Հայաստանում ստարտափ էկոհամակարգը և հնարավորություն տալ տաղանդներին հիմնել իրենց սեփական տեխնոլոգիական ընկերությունները:

M1TQ-ի առաջին շրջափուլը իրականացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) հետ համատեղ 2021 թվականին՝ հնարավորթություն տալով վաղ փուլում գտնվող ստարտափներին զարգանալ և հասնել ավելի բարձր մակարդակի: Ծրագիրը հնարավորություն տվեց ութ ստարտափների անցնել տասներկուշաբաթյա աքսելերացիոն ծրագիրը, որը ներառում էր ինտենսիվ քոուչինգ և մենթորություն։ Դեմո օրվա արդյունքում ArmBionics-ը գրավեց առաջին հորիզոնականը և Digitain-ի կողմից ստացավ դրամաշնորհ։

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter