Սարի թաղում խմելու ջրի ծորակից կոյուղաջուր է հոսում
Սարի թաղի 28 փողոցի նրբանցք 16 տան բնակիչ Պարգև Գասպարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 6 ժամ առաջ իրենց տան խմելու ջրի ծորակից կոյուղաջուր է հոսել, իսկ այժմ նուն կեղտաջուրը ավելի բարակ է հոսոում, բայց որևէ մեկը տիրություն չի անում: Փողոցի բնակիչները փորձել են կապվել «Երևանջուր» ընկերության 185 համարին, սակայն, պատասխանող չկա:
«Մենակ իմը չի: Ներքևի փողոցում հարևան էլ ունեմ, ասում է՝ երկու օր է՝ տենց ա, բայց մերը էսօր է եղել: Կամ կոյուղի է տրաքել, կամ հողի տակից ինչ-որ բան է եղել»,- ասաց Պարգև Գասպարյանը: Ըստ Պարգև Գասպարյանի՝ նույն խմելու ջրի ծորակից կեղտաջուր է հոսում նաև 20 փողոցի 61, 63, 65 տներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել