HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդ Բենեդիկտոս XVI-ը

Վատիկանը հայտնել է Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ի մահվան մասին։ Նա 95 տարեկան էր։ BBC-ի փոխանցմամբ՝ Բենեդիկտոսը իր վերջին տարիներն անց էր կացնում Վատիկանի պատերի մոտ գտնվող Mater Ecclesiae վանքում։ Հռոմի գործող պապ Ֆրանցիսկոս I-ը հաճախ էր այցելում նրան։

Կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդը հիվանդ էր, և Սուրբ Աթոռը ասում էր, որ նրա առողջական վիճակը վատացել է ծերության պատճառով։ Իսկ նախորդ չորեքշաբթի օրը Ֆրանցիսկոս պապը այս տարի վերջին անգամ Վատիկանում իր ժամերգության ժամանակ կոչ էր արել հատուկ աղոթել Բենեդիկտոս պապի համար, որը, նրա խոսքով, շատ հիվանդ էր։

Բենեդիկտոս XVI-ը Հռոմի պապ էր ընտրվել 2005 թվականին, երբ 78 տարեկան էր։ Նա դարձել էր պատմության մեջ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ դարձած ամենածեր պապերից մեկը։ Իր առաջնորդության մեծ մասի ընթացքում Կաթոլիկ եկեղեցին բախվում էր մեղադրանքների, դատական հայցերի և պաշտոնական հաշվետվությունների հետ, որոնք կապված էին հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու սեռական ոտնձգությունների հետ։

Այս տարի ավելի վաղ նա խոստովանել էր, որ բռնության վերաբերյալ գործերի քննության ժամանակ թույլ են տրվել սխալներ, երբ 1977-1982 թվականներին նա զբաղեցնում էր Մյունխենի արքեպիսկոպոսի պաշտոնը։

Լուսանկարը՝ britannica.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter