HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Դեկտեմբերի 31-ին, ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ Մովսես վարդապետ Սարգսյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ Պարթև վարդապետ Բարսեղյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագծի մարտական դիրքեր։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։

Կաթողիկոսին դիմավորել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հայրենյաց պաշտպաններին, մեծապես արժևորել է հայ զինվորների և հրամանատարների նվիրյալ ու անձնվեր ծառայությունը հայրենիքին։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անփորձանք և ապահով ծառայություն է մաղթել ամենքին՝ նշելով, որ մեր զինվորականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter