HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ խաղեր

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին է հանդիպել ՕԵԿ-ական համակիր Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը: Ըստ «ՉԻ» տեղեկությունների՝ նրանք բավականին լարված խոսակցություն են ունեցել ՕԵԿ պորտֆելաբաժանության ու կուսակցական որոշ ներքին խնդիրների մասին:

Ասում են՝ Լավանդայի Արայիկը Բաղդասարյանից փորձել է որոշ պարզաբանումներ կորզել իր պահվածքի ու տղամարդավարի տված խոստումների մասով (Հայրապետյանը ՕԵԿ քվոտայով պետք է նախարար դառնար), Բաղդասարյանը Հայրապետյանին ասել է. «Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Քաղաքականության մեջ չգիտես, թե որ պահին որ քարով կարող ես խաղալ»:

Իսկ թե իրականում ինչի՞ դիմաց էր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման խոստում տվել Հայրապետյանին, «ՉԻ»-ն փորձեց իմանալ ՕԵԿ-ական գործարարից, որն էլ, հարցին ի պատասխան, ասաց. «Չէ, չէ, այդպիսի բաներ չկան: Ես նման առաջարկ, որ պետք ա դառնամ քաղաքաշինության նախարար, լսել եմ մամուլից»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էին այս օրերին խոսակցություններ պտտվում այն մասին, որ Լավանդայի Արայիկը նախարար դառնալու դեպքում պատրաստակամություն է հայտնել 500 հազար դոլար նվիրաբերել ՕԵԿ-ին, ինչպես ասում են, կուսակցաշինության համար, վերջինս արձագանքեց. «Վայ, վայ, մեզ մոտ նման բաներ չկան: Էդ ի՞նչ գումարների մասին ա խոսքը: ՕԵԿ-ում ըտենց պահեր չկան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter