HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող ծրագիրը Կապանում ձախողվել է

Սերժ Սարգսյանի հովանու ներքո «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը Կապանում գրեթե ձախողվել է: Այն մեկնարկել է 2010թ. հոկտեմբերի 15-ին: Բնակարանները պիտի շահագործման հանձնվեն 2012թ. նոյեմբերի 30-ին:

Սակայն մինչ օրս ոչ միայն հերթագրված ընտանիքների վիճակահանությունը չի կատարվել, այլև անգամ շինաշխատանքներ չեն սկսվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շահառու ընտանիքներն արդեն հրաժարվում են ծրագրից, մի քանիսը նույնիսկ հիպոթեքով տուն է գնել:

Ըստ ծրագրի՝ համալիրը պետք է ունենար 3 բնակելի շենք՝ 335 բնակարանով:

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը, որը ոգևորված հայտարարում էր երիտասարդ ընտանիքների «փրկության» մասին, երեկ կմկմալով ասաց. «Հողահատկացումից հետո պարզ դարձավ, որ ստորգետնյա ջրերի մեծ հոսք կա հիշյալ տարածքում, և ձեռնամուխ եղանք մոտ 78 միլիոն դրամի ջրահեռացման աշխատանքներին: Դա կատարվել է, և ներկայում շինարարը ձեռնամուխ է եղել հիմքերի կառուցման աշխատանքին: 7-8 ամիս ջրահեռացման պատճառով աշխատանքները հետ են ընկել»:

Քարամյանը նշեց, որ կառուցումը 1 տարով կհետաձգվի: Այսպիսով, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի խոստումներից մեկը ևս անդարձ հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter