HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական ՀՕՊ-ը հունվարի 2-ի գիշերը խոցել է 41 կամիկաձե-դրոն

Հունվարի 2-ի գիշերն Ուկրաինան ենթարկվել է իրանական արտադրության անօդաչուների զանգվածային հարձակման։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ միջոցներով խոցվել է «Shahed-131/136» 39 կամիկաձե-դրոն, ինչպես նաև՝ «Օրլան-10» տեսակի երկու դրոն ու X-59 կառավարվող ավիացիոն հրթիռ։

Կիևի ուղղությամբ հարձակման ժամանակ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ «Քաղաքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են։ Համապատասխանաբար, կա ջերմամատակարարման օբյեկտների հոսանքազրկում։ Մայրաքաղաքի ջրամատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ հարվածներից տուժել է մեկ մարդ։

Կիևի քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի վրա ուղղված դրոններից 15-ը ոչնչացվել են հարևան մարզերի տարածքներում, 3-ը՝ Կիևի մարզում, ևս 22-ը՝ անմիջապես մայրաքաղաքի վրա։ 

Հունվարի 2-ի գիշերը Ուկրաինայի մարզերի մեծ մասում հայտարարվել էր օդային տագնապ։ 

Հոկտեմբերի սկզբից Ռուսաստանը պարբերաբար հրթիռակոծության են ենթարկում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ Հարձակումներին մասնակցում են նաև անօդաչուներ, որոնք Ռուսաստանը գնում է Իրանից։  

Նոյեմբերին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Ուկրաինայի ենթակառուցվածքներին ռուսական հրթիռային հարվածների ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 70 միլիարդ գրիվնա կամ մոտ 1,9 միլիարդ դոլար։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter