HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հատուկ մանկավարժի և լոգոպեդի որակավորում ունեցող Արաքսիա Սվաջյանն ակադեմիական միջազգային հարթակներում մասնակցել է սեմինարների, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ներառական կրթության և հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների խնդիրների վերաբերյալ գիտական կոնֆերանսների:

Նա միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների և կենտրոնների փորձագիտական խմբի անդամ է, 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

2020 թվականից ղեկավարել է ԿԳՄՍ նախարարության հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter