Օձը խայթել է Շամիրամ գյուղի բնակչուհուն. տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է
Հունիսի 5-ին Արագածոտնի մարզից հայտնել են, որ օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Շամիրամ գյուղի բնակչուհի, 1982 թ. ծնված Զինա Օզմանյանը: Բժիշկների գնահատմամբ' տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հունիսի 4-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի Սևանի 16 հասցեում գտնվող գազի գրասենյակում օձ են նկատել, և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցը և հատուկ մասնագետը: Մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելուց հետո օձ չի հայտնաբերվել:
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 84 տանն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը պարամեդիկի և հատուկ մասնագետի հետ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ տարածքն ուսումնասիրելուց հետո մասնագետն օձ չի հայտնաբերել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել